211652_close_icon

Թաթուլ Պետրոսյան. «Իրանի եւ Վրաստանի հետ ճանապարհների մասին միջանցք չի ասվում, որովհետեւ այդ ճանապարհները իրապես գտնվում են Հայաստանի իրավապահ, մաքսային մարմինների լիարժեք վերահսկողության ներքո» Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www

views-count631 դիտում article-date 23:30 08-10-2025
«Երեկ ՀՀ 2-րդ նախագահի խոսքը ավելի քան երեք ժամ տեւած ասուլիսում շատ զսպված, հավասարակշռված եւ ընկալելի էր շատերի համար: Նա պարզ բացատրեց, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում»,- ասաց արդարադատության գեներալ Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում:

«Եվ պետք է նկատել, որ երբ հանրապետության 2-րդ նախագահը որեւէ խոսք է ասում, այս խղճուկներն սկսում են վայրահաչել՝ յուրաքանչյուր բառն առանձնացնելով կոնկրետ մտքերից: Սա ցույց է տալիս, որ նրանք շան պես վախենում են 2-րդ նախագահից: Մի քանի կարեւոր բացահայտումներ եւ վերլուծություններ արեց նախագահը Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակ նետված խաղաղության պայմանագրի, խաղաղության խաչմերուկի, խաղաղության դարաշրջանի, միջանցքի վերաբերյալ, թե այդպիսի հայտարարություն իբր չկա:

Բնականաբար, առաջարկություններ կային այս վիճակից դուրս գալու հնարավոր ելքերի մասին: Առաջին հերթին խոսելով միջանցքի մասին՝ 2-րդ նախագահը ճիշտ մատնանշում արեց: Տեսեք, մենք այսօր երկու հանրապետության՝ Իրանի եւ Վրաստանի հետ, ունենք ազատ հաղորդակցություն: Երբեք այդ տարածքի հետ չի խոսվում միջանցքի մասին, որովհետեւ իրապես այդ տարածքներով անցնող ճանապարհները եւ սահմանային հատվածները իրականում գտնվում են Հայաստանի իրավապահ, մաքսային մարմինների լիարժեք վերահսկողության ներքո:

Եւ ինչո՞ւ հենց այս հատվածը «միջանցք» ձեւակերպումն ստացավ: Պետք է պատկերացնել մի բան: Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ Մեղրին հանձնել է թուրքերին «միջանցք» ձեւակերպման ներքո: Բազմիցս ասել ենք. այդ ճանապարհը միայն ճանապարհ, երկաթուղային գիծ չէ: Այդ ճանապարհն ունենալու է խորքային կոնկրետ հատվածներ եւ այս պարագայում Մեղրին մենք հաստատապես կորցնում ենք:

Ավելի վտանգավոր է չէ՞, որ նրանք սկսել են նաեւ Նախիջեւանից ու մեր Արցախի գրավյալ տարածքներից ճանապարհներ կառուցել նաեւ դեպի Սիսիան: Սա արդեն խոստացել է եւ հիմա ավելի ողորմելի վիճակում է հայտնվել այն առումով, որ Ալիեւն արդեն բացահայտ հայտնում է միջանցքի մասին: Երեւի երկու օր առաջ էր. թուրքալեզու պետությունների հավաքի ժամանակ էլ Ալիեւը միջանցքի մասին էր խոսում: Դրա համար սա ավելի է խառնվել՝ միջազգային ամբիոններից հայտարարելով, որ այդպիսի ձեւակերպում որեւէ փաստաթղթում չկա: Հիշենք Պրահան:Հոկտեմբերի 7-ին Արցախը հանձնելու ժամանակ որեւէ փաստաթուղթ եղա՞վ: Հանձնեց Արցախը չէ՞: Մխրճվել են Հայաստանի տարածք: Որեւէ փաստաթուղթ ստորագրվե՞ց մեր ինքնիշխան տարածքից դուրս վռնդելու մասին: Փաստաթղթավորումը նրանք գաղտնի անում են: Հիմա սա ամեն ինչ անում է ժողովրդից գաղտնի, ժողովրդի թիկունքում: Ինչպես ինքն էր ասում, ինչ ուզում՝ բանակցում եմ: Երեկ հանրապետության նախագահը նկարագրեց իրավիճակը, թե ով ինչ է շահում: Նա հստակ նշեց, որ Հայաստանը բացարձակապես ոչինչ չի շահում եւ հակառակը, կորցնում է իր տարածքի բավականին մեծ հատված»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր