211652_close_icon
views-count1072 դիտում article-date 22:49 05-02-2025

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Ադրբեջանը կդիմի միջազգային դատարան AZAL ինքնաթիռի ողբերգության համար

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության՝ դեկտեմբերի 25-ին Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս: Բացահայտումները տեղի են ունենում միջադեպի հետ կապված հանգամանքների աճող ուսումնասիրության ֆոնին, ներառյալ Ռուսաստանի օդային տարածքում GPS ազդանշանի կորստի մասին հաղորդումները»,-նման հրապարակում էր արել այսօր ադրբեջանական «Turan» գործակալությունը:  Սա իսկապես շատ ուշագրավ նորություն է, ընդ որում՝ այն հրապարակվում է ընդդիմադիր համարվող աղբյուրի միջոցով, դա ևս պատահական չի արված։ 

Դրանից հետո արդեն ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածում, որ «Ադրբեջանը կդիմի միջազգային դատարան AZAL ինքնաթիռի ողբերգության համար»։ 

Իմ տպավորությամբ, այստեղ ակնհայտ «շանտաժ» օպերացիա է տարվում ՌԴ-ի հանդեպ, կարծում եմ մի քանի նպատակով։ Ամեն դեպքում ռուսական կողմը դեռևս կոչ է անում սպասել պաշտոնական եզրափակիչ զեկույցին։

Նմանատիպ նյութեր