211652_close_icon
views-count622 դիտում article-date 17:00 31-01-2025

Փոդքասթն անում ենք մեր անձնական միջոցներով, վաճառել ենք «Կինոհայրենիք»-ի մեր բնակարանը. Նիկոլ Փաշինյան

Փոդքասթի հետ կապված հարց է եղել, թե  ինչ միջոցներով է այն արվել, պիտի հավաստիացնեմ, որ մեծ գումար չի ծախսվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«700,000 դրամ է ծախսվել մեր անձնական միջոցներից՝ 2024 թվականին Աննայի սեփականությունը հանդիսացող մեր «Կինոհայրենիք»-ի բնակարանը վաճառել ենք և այդ միջոցներով արել: Արդյո՞ք կապ ունի իշխանության լծակ օգտագործումը  այդ փոդկասթի հետ, անկեղծ ասեմ, ունի, որովհետև նախ վարչապետի կեցավայրում է տեղի ունենում, և նկարահանումն իրականացնում է այն խումբը, ում աշխատանքային պարտականությունն է վարչապետի գործունեությունը լուսաբանել։

Ինչքան էլ փոդքասթն ընտանեկան է, բայց դա նաև վարչապետի գործունեության մաս է, որովհետև տեսախցիկի առաջ վարչապետն է կանգնած»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր