211652_close_icon
views-count11393 դիտում article-date 09:30 04-04-2015

Հարսը խարդախությամբ վաճառել է 76-ամյա կույր տատիկի բնակարանը. տատիկը հայտնվում է փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տան անվանափոխության դիմաց 76-ամյա կնոջ ամուսնու հուղարկավորությունը կազմակերպած հարսը վաճառել է բնակարանը և տարեց կույր կինը կանգնած է փողոցում հայտնվելու վտանգի առաջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նուբարաշեն վարչական շրջանի 11 փողոցի 13 շենքի բնակիչ, 76-ամյա Ջուլիետա Սարդարյանը: 1998 թ մարտին մահացել է Ջուլիետայի ամուսինը՝ Հակոբ Մանուկյանը: Այդ ժամանակ միայնակ կինը չունենալով ֆինանսական միջոցներ՝ հուղարկավորության արարողությունը կազմակերպելու համար ընդունում է եղբոր կնոջ՝ 76-ամյա Ժենյա Մարկոսյանի օգնությունը: Վերջինս ծախսում է մոտ 1500 ԱՄՆ դոլար և ասում, որ Ջուլիետան տունը ոչ մեկին չվաճառի, իր անունով անվանափոխի, իսկ ինքն էլ մինչև մահ Ջուլիետային «վարդի նման» կպահի: 1998 թվականի հունիսին Ժենյան Ջուլիետային տանում է նոտար, որտեղ կատարում են բնակարանի անվանափոխություն: Անցնում է 15 տարի և Ժենյան իր խոստացած ոչ մի օգնությունը չի ցուցաբերում տիկին Ջուլիետային: 2014-ի փետրվարի 11-ին մահանում է Ջուլիետայի եղբայրը` Միշա Մարկոսյանը: Տիկին Ջուլիետան պատմեց նաև, որ պարզվել է` Ժենյան իր տունը բանկում գրավ է դրել և վարկ վերցրել, իսկ 2015-ին տունը վաճառել է ոմն Արևիկի: Մարտի 20-ին Արևիկը և Ժենյան գալիս են և 1 ամիս ժամանակ տալիս, որպեսզի Ջուլիետան լքի բնակարանը: Հիմա տարեց կինը, ով 2-րդ կարգի հաշմանդամ է և ունի տեսողական լուրջ խնդիրներ, հայտնվել է անելանելի դրության մեջ: «Ես այսքան տարի աշխատել եմ պետության համար, հիմա այս տարիքիս որտե՞ղ գնամ, հայտնվեմ փողոցո՞ւմ, ավելի լավ է ինքնասպան լինեմ: Դիմում եմ պետության օրենքի բոլոր մարմիններին. թող օգնության ձեռք մեկնեն ինձ, այս խարդախության համար մեղավորները թող պատժվեն»,- ասաց տիկին Ջուլիետան: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր