211652_close_icon
views-count523 դիտում article-date 16:08 31-01-2025

Մենք չենք կարող հրաժարվել անկլավների օրակարգից, դա ենթադրում է քրեական պատասխանատվություն. Նիկոլ Փաշինյան

Մենք չենք կարող հրաժարվել անկլավների օրակարգից, որովհետև եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա ՀՀ-ում քրեական պատասխանատվության հիմք է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել: Անկախ նրանից, թե Ադրբեջանը բարձրացնում է այդ թեման, թե ոչ, այդ մենք ենք բարձրացնում այդ թեման:

Եթե ուզենանք էլ, չենք կարող չբարձրացնել այդ թեման, ու այդ թեման անխուսափելիորեն լինելու է մեր քննարկումների տիրույթում, ու ամեն մեկս մեր փաստարկներով գնալու ենք: Եթե տեսականորեն ուզենք, որ Ադրբեջանը չուզենա առնչվել այս հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք ասենք՝ հանում ենք Արծվաշենի հարցը, բայց ով կարող է հանել ՀՀ ինքնիշխան տարածքի հարցը»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր