211652_close_icon
views-count12275 դիտում article-date 17:09 30-01-2025

Գողության դեպք՝ Երևանում․ «Միրաժ» գիշերային ակումբում գողացել են 45-ամյա տղամարդու «Ստեֆանո Ռիչի» բրենդի ձմեռային վերարկուն՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Միրաժ» գիշերային ակումբում գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը նշված հասցեից անհայտ անձը գողացել է Երևանի բնակիչ 45-ամյա Արտակ Մ․-ի «Ստեֆանո Ռիչի» բրենդի ձմեռային վերարկուն՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս:

Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր