859 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան
«Երեկ մեր պետությունը, մեր հասարակությունը նշում էր բանակի օրը: Նրանք, ովքեր ականատես եւ մասնակից են եղել բանակի ձեւավորմանը, ովքեր հպարտացել են բանակով, պաշտոնական հանդիպումների ժամանակ լսել են, թե ինչ գովեստի խոսքեր են հնչում մեր բանակի հասցեին, այդ մարդկանց եւ ինձ համար տառապանք էր, երբ տեսնում ես, թե մեր բանակն այսօր ինչ օրի է հասել»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին՝ 4 գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Երբեք չեմ մոռանա, որ գեներալ Ալքեսանդր Լեբեդը 1993-94 թվականներն էին, Մոսկվայում պատգամավորական հանդիպում կար, որին ներկա էին նաեւ ԳԽ պատգամավորներ, հասարակական գործիչներ, 6 րոպե հոտնկայս խոսում էր մեր բանակի մասին: Ասում էր՝ շատ բան ունենք սովորելու հայոց բանակից, որովհետեւ դուք ցույց տվեցիք, թե ինչ հզոր մահապարտ բանակ ունեք: Թվարկեց մեր թշնամու, մեր հակառակորդի հնարավորությունները, ընդերքը, բնակչության թիվը, բայց մենք մեր մահապարտ բանակով, մահապարտ ազգաբնակչությամբ կարողացանք ոչ միայն դիմակայել, չեզոքացնել, այլեւ կարեւորագոյւն հաղթանակ տարանք: Մենք այդ օրը պրկված էինք հպարտությամբ, որովհետեւ մեր պետության հիմնական ստորագրությունը եղել է մեր բանակը»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
«Այսօր նայում ենք, թե ինչ վիճակում է մեր բանակը, մեր թշնամին ինչպես է նվաստացնում, որոշ դեպքեում ստորացնում մեզ, այս պայմաններում ուղղակի տառապանք է խոսել հայոց բանակի օրվա հետ կապված: Այդուհանդերձ մեր զինվորը մնացել է մահապարտ, մեր զինվորը պատրաստ է հրաշագործության, ուղղակի այսօր իմպոտենտ ղեկավարություն է, որը բացարձակ ոչինչ չի հասկանում բանակից, դրա համար էլ բանակը հասցրել է այս վիճակին: Ողբերգությունն այն է, որ բանակն ամենաշատն ատող կերպարը, այդ Հուդան այսօր դարձել է բանակի գերագույն գլխավոր հրամանատար: Դուք տեղյակ եք, որ 1999թ. ապրիլին նա իր թերթում, որտեղ զբաղված էր փողով հոդվածներ գրելով, զրպարտելով, գրել էր ՝ հարգելի մայրեր, ձեր տոները շնորհավորեմ ձեր որդիների դիակներով:
Հիմա ինքը մեր պետության գլխավոր գերագույն հրամանատարն է, որը չգիտի բանակն ինչ է: Նա ժամանակին ծնողներին թողել էր Իջեւանում, քանի որ ռմբակոծվում էր, եւ փախել էր Երեան, որպեսզի զբաղվի նրանով, ինչի մասին նշեցի: Իսկ արժանապատիվ հայ տղաները գնում էին դիրքեր, տղաներ կային, որ 17 տարեկանում էին միանում կամավորներին»,-նշեց ԱԺ նախկին պատգամավորը:
Նա հիշեցրեց նաեւ Աննա Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ իբր 11000 դասալիքներ ունենք. «Հաջորդ օրն իսկ Աննա Հակոբյանը դարձավ ադրբեջանական լրատվամիջոցների հերոսուհին, որոնք ծաղրում էին մեզ, թե տեսեք դասալիքներ ունեցող ազգը մեզ կարողացել է հաղթել՝ մեջբերելով այդ տիկնոջ ձեւակերպումը, որը դավաճանություն է եւ հանցագործություն»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր
3257 դիտում
11:32 29-04-2019
ՀՅԴ-ն Գերագույն մարմի նոր կազմ է ընտրել, այսօր կընտրի նաև Գերագույն մարմնի նոր ներկայացուցչին
4901 դիտում
18:50 25-03-2017
Հանրապետության Նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի խոսքը զորավարժությունից հետո
Այս բաժնից
793 դիտում
22:38 29-01-2025
ՀՀ դեսպանը Սաքսոնիա Անհալթ դաշնային երկրամասում «խաղաղության խաչմերուկն» է ներկայացրել
631 դիտում
22:10 29-01-2025
Արամ Ա Կաթողիկոսը մասնակցել է քրիստոնեական միության աղոթքին