Այսօր Ազատագրական բանակի Արցախ ճակատի հրամանատար Վլադիմիր Բալայանի ծննդյան օրն է. Շնորհավոր, հերոս հրամանատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թ. փետրվարի 14-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։
 Նախնական կրթությունը ստացել է Աղաբեկալինջի տարրական դպրոցում, իսկ միջնակարգը՝ Ներքին Հոռաթաղում։
 Մարտակերտի խմբագրությունում աշխատել է որպես տպագրիչ։ Ծառայել է Խորհրդային բանակում։ 
Զորացրվելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1983 թ. և աշխատանքի անցել հայրենի գյուղի տնտեսությունում որպես գյուղատնտես։
 1985 թ. աշխատել է Մարտակերտի անտառտնտեսությունում։
 Երբ Ղարաբաղյան շարժման խաղաղ ցույցերին փոխարինեց զինված պայքարը, Վլադիմիրը առաջին գծում էր՝ որպես ջոկատի հրամանատար։
 Եղել է «Ազատագրական բանակ»-ի «Արցախի ճակատ»-ի հրամանատարը։
 Մասնակցել է Բուզլուխի, Մանաշիդի, Էրքեջի, Ղարաչինարի, Իմ. Քերվենդի, Ծամձորի, Տողի, Աղդաբանի, Մարաղայի, Սրխավենդի, Օրթափայայի, Բաշ-Գյունեփայայի, Մանիքլուի պաշտպանական ու ազատագրական մարտերին։
 Միայն 2 անգամ իր ջոկատով մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը։ 
Զոհվել է 1992 թ. հունիսի 9-ին Չայլու գյուղի խրամատներում։
 Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։
 Հուշարձան է կանգնեցվել նրա անունը կրող Մարտակերտի դպրոցում։
 Ամուսնացած էր, ունի երեք երեխա։
 Հանգչում է Աղաբեկալինջի գերեզմանատանը։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


