211652_close_icon
views-count1045 դիտում article-date 13:51 29-01-2025

Նողկանք է առաջանում այս գործընթացներին հետևելը, բնականաբար բողորքարկելու ենք. Մամիկոն Ասլանյանը՝ դատարանի վճռի մասին

Ես նոր լսեցի համապատասխան որոշումը, բնականաբար ոչ թե պիտի բողոքարկենք, այլ չենք կարող չբողոքարկել: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանի վճռին, որով նա  մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման:

«Ցանկացած դեպքում էլ պիտի բողոքարկենք, մենք մեծ հաշվով այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունենք: Հաճախ նաև խղճահարություն ու նողկանք է առաջանում մարդու մոտ այս պրոցեսներին հետևելիս, դրա համար, քանի ներհայաստանյան դատական ատյանները չեն սպառվել, պիտի բողորքարկենք»,- ասաց Ասլանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել:

Նմանատիպ նյութեր