211652_close_icon
views-count8996 դիտում article-date 20:23 15-12-2021

«Համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը». «Մամիկոն Ասլանյան» դաշինք. ​Aravot.am

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն  տարածեց, համաձայն որի Վանաձորի նախկին քաղաքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է: Ձերբակալման հանգամանքների առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվել են քննչական եւ դատավարական գործողություններ, որի արդյունքում առերեւույթ տվյալներ են ձեռք բերվել, որ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանը չարաշահել է պաշտոնական լիազորությունները, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարել՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Aravot.am-ը փորձեց կապ հաստատել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ներկայացուցիչների հետ, սակայն չհաջողվեց: Իսկ րոպեներ առաջ դաշինքի ֆեյսբուքյան էջում տեղադրվեց հաղորդագրություն, որում մասնավորապես նշված էր. «Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը: Նա հայտնել է, որ իր կամքն անկոտրում է, գործն՝ արդար: Պինդ մնացեք, սիրելի՛ վանաձորցիներ»: ՀՀ ՔԿ-ի կողմից ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մամիկոն Ասլանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր