7525 դիտում
20:23 26-01-2025
Հաղթանակ թաղամասում 2 ամիս խմելու ջրի վթարված խողովակը «Վեոլիա ջուրը» վերջապես վերանորոգեց, իսկ Երևանի քաղաքապետն ու Մալաթիայի թաղապետը գուցե այս անգամ գործեն ի շահ բնակչի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ը հունվարի 24-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով Երևանի Մալաթիա շ-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի (ժողովրդին հայտնի՝ «4-րդ գյուղ») 7-րդ փողոցում մոտ 2 ամիս ինչպես է խմելու ջուրը ջրախողովակի վթարվելու հետևանքով անխնա հոսում։
Բնակիչները նշում էին, որ այդ 2 ամսվա ընթացքում գրեթե ամեն օր ահազանգել են Երևանի քաղաքապետարան, Մալաթիայի թաղապետարան և «Վեոլիա ջուր», սակայն հարցը չէր լուծվում, մեկը մյուսի վրա էին գցում աշխատանքները, դրա հետևանքով էլ թե՛ խմելու ջուրն էր կորում, թե՛ այն վնասում էր բնակիչների տների հիմքերն ու ճանապարհի ասֆալտը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը միայն օպերատիվորեն արձագանքել է «Վեոլիա ջուրը», ովքեր, ըստ բնակիչների հայտնածի, ժամանել ու նալ վերացրել են թերությունը, ապա կատարել են բետոնե ծածկ, ինչի շնորհիվ էլ ըստ բնակիչների խնդիրը կարգավորվել է։
Մնում է կամ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի, կամ Մալաթիայի թաղապետարանը՝ թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի գլխավորությամբ, այս անգամ գոնե այդ հատվածն ասֆալտապատեն, որպեսզի ավտոմեքենաները, այդ թվում՝ քաղաքային տրանսպորտի մեջ օգտագործվող ավտոբուսները, չվնասվեն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ահազանգեր էինք ստանում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ»-ի 7-րդ փողոցի բազմաթիվ բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջրին», Երևանի քաղաքապետարանին և Մալաթիայի թաղապետարանին։
Հունվարի 24-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին. «2 ամիս է՝ բարձիթողի վիճակ է, լրիվ արհամարհական մոտեցում են ցուցաբերում Երևանի քաղաքապետարանի, Մալաթիայի թաղապետարաանի և «Վեոլիա ջրի» աշխատակիցները։
Ով է տեսել՝ 21-րդ դարում նման անփույթ վերաբերմունք է ցուցադրվում կենսական նշանակություն ունեցող ջրի, այն էլ՝ խմելու ջրի նկատմամբ։ 2 ամիս է զանգահարում ենք Երևանի քաղաքապետարան, Մալաթիայի թաղապետարան ու «Վեոլիա ջուր», սակայն այդ 3 կառույցներում ասես ոչ էլ հետաքրքրվում և անհանգստանում են։ Ամբողջ աշխարհը պայքարում է, որ ջրի կորուստ իրենց երկրներում չլինի, իսկ մեզ մոտ՝ Հայաստանում՝ մայրաքաղաք Երևանում, 2 ամիս է՝ խմելու ջուրը, որի կողքով անցնում են նաև կոյուղի ու ոռոգման ջուր, անխնա հոսում է։
Հետաքրքիր է, հիմա եթե բռնենք, ճանապարհը փակենք ու դիմենք ավելի կտրուկ միջոցների, մեզ կմեղադրեն, թե հակաօրինական գործողություններ ենք կատարում։ Բա ձեր արածն ի՞նչ է, ոչ միայն հակաօրինական է, այլ նաև ձեր քար անտարբերության պատճառով տոննաներով խմելու ջուրը կորում է։
Ամոթ է, մի քիչ թասիբ ունեցեք։ Տիգրան Ավինյանն ասում էր՝ ասեք, կանենք, 2 ամիս է ասում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ո՞վ է պատասխան տալու ոչ միայն ջրի կորստի, այլ նաև նրա համար, որ հոսող ջրերի հետևանքով մի քանի տների հիմքերի հերն է անիծվում։ Էլ չենք ասում, որ ասֆալտն արդեն նստում է, ինչի պատճառով արդեն մի քանի վթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ քաղաքային տրանսպորտի մասնակցությամբ, բարեբախտաբար առանց զոհերի և վիրավորների»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+