Լուկաշենկոն շան հետ է գնացել ընտրատեղամաս
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սիրելի շան՝ Ումկա մականունով շպիցի հետ է գնացել ընտրատեղամաս՝ քվեարկելու նախագահական ընտրություններում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Եթե ուզում եք հարցնել, թե ում օգտին եմ քվեարկել, պետք է անկեղծորեն խոստովանեմ՝ բոլորի օգտին»,- իր ընտրությունը մեկնաբանել է գործող նախագահը։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, Աշխատանքի և արդարադատության հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը:
Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կավարտվի 20:00-ին: Ընտրելու իրավունք ունի Բելառուսի մոտ 6,9 մլն քաղաքացի։ Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե քվեարկությանը մասնակցի ընտրելու իրավունք ունեցողների կեսից ավելին։