211652_close_icon
views-count955 դիտում article-date 12:19 25-01-2025

«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել

Լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում, քանի որ չեն ստացել իրենց աշխատավարձերը: Գործարանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է իրավիճակը:

Նրա խոսքով գործարանի մի քանի աշխատակիցներ ունեցել են անձնական բնույթի հարցեր, որոնց մասին որոշել են բարձրաձայնել:
«Բոլորին լսել ենք, բոլորի հարցերին լուծումներ տվել ենք, որ խնդիրն էլ այդ պահին չենք լուծել, հիմա բանակցությունների փուլում է, այսինքն՝ բոլոր հարցերը լուծված են»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է աշխատավարձերն ուշացնելու հարցին Պողոսյանը նշել է, որ աշխատակիցներին նախապես տեղեկացրել են, որ արտադրական գործընթացով պայմանավորված՝ հնարավոր է մի քանի օր ուշացում լինի՝ հաշվի առնելով նաև, որ տարին նոր է սկսվել և արտադրական գործընթացի հետ որոշակի տեխնիկական հարցեր կան: Նա նշել է, որ աշխատակիցների մեծ մասն արդեն ստացել են աշխատավարձ, մնացած մասը կստանա երկուշաբթի:  
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր