211652_close_icon

Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

views-count1198 դիտում article-date 11:00 25-01-2025
Հունվարի 25-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր