211652_close_icon
views-count12888 դիտում article-date 17:15 10-02-2022

Այս պահին Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Արագածի, Թալինի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Արագածի, Թալինի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի
տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ 

Սիսիանի տարածաշրջանի՝ Գորայքից դեպի Ծղուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր