211652_close_icon
views-count2047 դիտում article-date 12:34 22-01-2025

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. բախվել են «Mercedes»-ները, որոնցից մեկի լիցքավորումը վերջացած է եղել ու հրելիս տեղի է ունեցել բախում-վրաերթը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Գ.-ն Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան նշված ճանապարհով քաղաքացիների օգնությամբ հրելիս է եղել, քանի որ, ըստ տեղեկությունների, ավտոմեքենայի վառելիքը վերջացած է եղել, այդ ժամանակ դեպի Սևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Հովհաննես Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Գևորգ Գ.-ի «Mercedes»-ին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Գևորգ Գ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Պարգև Ասատրյանն ու կրտսեր պարեկ Իշխան Դավթյանը: 
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել գումարտակի հրամանատար Լ. Բադալյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկութոյւնը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ: 

Վարորդներից Հովհաննես Գ.-ն ենթարկվել է սթափության փորձքաննության, եղել է սթափ:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վիրավորի «Mercedes»-ը հայտնվել է բաժանարար գոտում:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր