211652_close_icon
views-count901 դիտում article-date 15:50 21-01-2025

Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել

Երևանի ենթակառուցվածքների զարգացումը՝ առաջնահերթություն

Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում տեղի ունեցավ այսօր՝ բացահայտելու համագործակցային հնարավոր շրջանակները։

Հանդիպմանը մասնակցում էին․

Անետա Բաբայանը (Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի ժ/պ),
Բաբկեն Սեդրակյանը (Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ),
Սոֆիան Մասմուդի (Բյուրո Վերիտաս ընկերության տարածաշրջանային փոխնախագահ)
Հասմիկ Կիրակոսյան (Բիվաք Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն):

Քննարկվող թեմաներն էին․

Բյուրո Վերիտասի փորձառությունը տեսչական ստուգումների, որակի վերահսկման և գնահատման ոլորտում,
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերի որակի ապահովումը,
Տեխնիկական վերահսկողության ապահովումը ենթակառուցվածքային ծրագրերում։

Մասնակիցները ներկայացրեցին իրենց գործունեության առանձնահատկությունները, քննարկեցին հնարավոր համագործակցության ծրագրեր՝ նպաստելու ոչ միայն մետրոյի զարգացմանը, այլև Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ստեղծված մասնագիտական խումբն արդեն իսկ ակտիվ աշխատում է մետրոյի արդիականացման և նոր կայարանների կառուցման ուղղությամբ։

Հանդիպման նպատակն էր համատեղ ջանքերով շարունակել այդ աշխատանքը՝ աջակցելու Երևանի մետրոպոլիտենի զարգացմանը և բարձր որակի ենթակառուցվածքների ստեղծմանը։

Նմանատիպ նյութեր