211652_close_icon
views-count628 դիտում article-date 18:59 20-01-2025

Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին

Հունվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Ա․ Սմբատյանը շնորհավորել է Շ․Պապուաշվիլիին խորհրդարանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ-Վրաստան ռազմավարական գործընկերության հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։

Նմանատիպ նյութեր