211652_close_icon

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ

views-count934 դիտում article-date 18:40 23-02-2024
Փետրվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ծրագրերին և հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությանը։

Նմանատիպ նյութեր