211652_close_icon
views-count700 դիտում article-date 08:59 17-01-2025

Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

Երևանի «Փյունիկի» բրազիլացի ձախ պաշտպան Ջեյմս Սանթոսը տեղափոխվել է «Նոա», հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը։

29-ամյա ձախ պաշտպանը հաջողությամբ անցել է բժշկական հետազոտությունը և պատրաստ է միանալ «Նոային»: Բրազիլացի խաղացողը Հայաստան է տեղափոխվել 2019 թվականին և հանդես է եկել «Արարատ», «Ուրարտու», «Ալաշկերտ» և «Փյունիկ» ակումբներում։ 2021/22 մրցաշրջանում «Ալաշկերտի» կազմում Ջեյմս Սանթոսը իր նորամուտը նշեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

«Նոայի» նորեկը խոսել է իր նպատակների մասին թիմին միանալուց հետո։

«Շատ ուրախ եմ միանալ «Նոային»։ Ցանկանում եմ աջակցել նոր թիմակիցներիս, կերտել շատ հաղթանակներ և ակումբի համար բազմաթիվ տիտղոսներ նվաճել»:

Նշենք, որ սա «Նոայի» առաջին համալրումն էր այս տրանֆերային պատուհանի ընթացքում։  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր