211652_close_icon
views-count1803 դիտում article-date 22:27 07-06-2021

Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվեց «Նոա»

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան»  պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ:

Կարապետյանը հանդես է եկել մի շարք գերմանական և լյուքսեմբուրգյան ակումբներում, ինչպես նաև ռուսական «Սոչի»-ում և «Տամբով»-ում: Վերջին ակումբը եղել է «Արարատ Արմենիա»-ն:

Բարի գալուստ Նոա ընտանիք»,-ասված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր