5536 դիտում
12:48 15-01-2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. ոստիկանության Մաշտոցի բաժնի պետին ու տեղակալին հաջողվեց հետախուզման մեջ գտնվող տղամարդուն համոզել ինքնակամ հանձնվել. նա սպառնում էր ինքնավնասմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ մոտ 4 ժամ բանակցություններ են վարել հետախուզման մեջ գտնվող տղամարդու հետ, որպեսզի նա ինքնակամ հանձնվի իրավապահներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ոստիկանության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված, հետախուզման մեջ գտնվող 35-ամյա Գևորգ Մ.-ն գտնվում է Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարանում:
Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ապա նրանց են միանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները:
Պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ու բաժնի պետ Ս. Խմելյանը, բաժնի պետի տեղակալ Գ. Պողոսյանը կարողանում են համոզել տանը գտնվող անձանց բացել դուռը, ապա մտնելով ներս, մոտ 4 ժամ բանակցություններ են վարում նրա հետ, ով սկզբում ասում է, որ ոստիկանները թողնեն, գնան, հակառակ դեպքում իր մոտ եղած դանակով ինքնավնասում կանի:
Ի վերջո բաժնի պետին ու տեղակալին հաջողվում է պրոֆեսիոնալ գործել ու բանացկությունները դրական արդյունք են տալիս:
Հետախուզման մեջ գտվող տղամարդը համաձայնվում է ոստիկանների ուղեկցությամբ ինքնակամ ներկայանալ ոստիկանություն, ինչից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Դեպք փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
19958 դիտում
10:36 13-01-2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ