slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայաստանի հետ պաշտոնական մակարդակով մեր ներկայիս հարաբերությունները հեշտ չեն. Լավրով
211652_close_icon

Հայաստանի հետ պաշտոնական մակարդակով մեր ներկայիս հարաբերությունները հեշտ չեն. Լավրով

views-count1261 դիտում article-date 14:40 14-01-2025

Հայ և ռուս ժողովուրդները բարեկամական, եղբայրական ժողովուրդներ են, և փոխադարձ հարաբերություններն ի վերջո միշտ հիմնվելու են բարեկամության զգացմունքի վրա, սակայն Հայաստանի հետ պաշտոնական մակարդակով մեր ներկայիս հարաբերությունները հեշտ չեն. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու ՀՀ կառավարության վերջին որոշմանը, նա մեջբերել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կարծիքն առ այն, որ միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցելն անհամատեղելի է, քանի որ տարբեր տնտեսական գոտիներ են։

«Անկասկած լեգիտիմ ՀՀ ղեկավարությունն ինքնիշխան իրավունք ունի որոշելու անդամակցության գործընթաց սկսել  ցանկացած միջազգային միության հետ, որտեղ նրան սպասում են: Բայց նաև ՀՀ կառավարությունը պատասխանատվություն է կրում բոլոր դրական և բացասական կողմերը հաշվի առնելու համար», - ասել է Լավրովը:

Խոսելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթղթի մասին՝ նա ասել է, որ շատ կարևոր է, թե ինչ է ենթադրում փաստաթուղթը:

Լավորվի խոսքով՝ Ռուսաստանը ևս բազմաթիվ ռազմավարական պայմանագրեր ուներ արևմտյան երկրների հետ, բայց դրանք երբեք կողմերից չեն պահանջել գործել երրորդ երկրների դեմ։

Նմանատիպ նյութեր