1009 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
Այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա, չեմ կարող ասել, թե երբ նման որոշում կկայացվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը նշեց, որ շատ տարբեր հաշվարկներ ունեն, բոլոր ռիսկերը գնահատում և հաշվում են:
Հարցին՝ եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, ի՞նչ կլինի, Հովհաննիսյանն ասաց. «Մենք տարբեր սցենարներ ու հարցեր ենք քննարկում: Մեր աշխատանքային պրակտիկան է՝ գնահատել բազմաթիվ տարբեր ռիսկեր: Ունենք տարբեր տեսակի վերլուծություններ , թե ինչ կլինի այս կամ այն պարագայում, բայց դրա մասին խոսելն անիմաստ է ու տեղին չէ: Դա մեր աշխատանքային պրակտիկան է»:
Հովհաննիսյանը հավելեց, որ կյանքը սև ու սպիտակ չէ և որ բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնեն ցանկացած որոշում ընդունելուց:
«ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ այո, ռիսկեր կլինեն: Դա ակնհայտ է, քանի որ մեր արտահանումը գնում է ԵԱՏՄ, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա իր ռիսկերը, եթե դա տեղի ունենա այսօր»,- ընդգծեց նա:
Նմանատիպ նյութեր
2522 դիտում
23:56 20-02-2022
Այստեղ բավական տարբեր սցենարներ ու ենթասցենարներ կարող են իրականություն դառնալ. Ալեն Ղևոնդյան
2916 դիտում
18:00 23-08-2017
Պետք է ոչ թե դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլ մեր երկրից դուրս շպրտել ԵԱՏՄ-ին. Ազատ Արշակյան
Այս բաժնից
1864 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով
814 դիտում
19:45 13-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
763 դիտում
19:33 13-01-2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը