211652_close_icon
views-count421 դիտում article-date 15:38 20-10-2026

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանգեցնել երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացման

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացման։ Այս մասին նշվում է Եվրասիական միջկառավարական խորհրդին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացրած զեկույցում, որը վերաբերում է Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքներին, գրում է news.am-ը։

«Տրանսպորտային ոլորտում՝ ավտոմոբիլային փոխադրումների առանց թույլտվության ռեժիմի չեղարկում և համապատասխան երկիր ուղևորվող բեռների երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացում (միասնական սակագնի կիրառման դադարեցման հետևանքով)»,— ասված է փաստաթղթում։

Նմանատիպ նյութեր