211652_close_icon
views-count652 դիտում article-date 12:32 11-01-2025

Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ

Թբիլիսիում հունվարի 11-ի առավոտյան անցկացվել են բողոքի ակցիաներ, որից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, որտեղ քննարկվելու է բողոքի ակցիաների ժամանակ անկարգությունների համար 8 ձերբակալվածների խափանման միջոցի հարցը։ Այս մասին  հայտնում Newsgeorgia-ն՝ նշելով, որ ժամը 12։00-ին ակցիայի մասնակիցները կանցկացնեն բողոքի հեծանվավազք:

Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակում գտնվող հեծանիվի հուշարձանից:

Նշվում է, որ ժամը 14:00-ին ցուցարարները կհավաքվեն մետրոյի «Ախմետելի Թատրոն» կայարանի մոտ: Մասնակիցներն այնտեղից շարժվելու են դեպի ոստիկանության բաժին ՝ բողոքելու ցուցարարների ձերբակալությունների դեմ:

Թբիլիսիում բողոքի ակցիաները մեկնարկել են Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ համոզիչ հաղթանակ էր տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Ընդդիմադիրները հրաժարվել են խորհրդարանում իրենց մանդատներից և դուրս են եկել փողոց՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում։
 

Նմանատիպ նյութեր