211652_close_icon
views-count4724 դիտում article-date 18:10 29-04-2017

Ռուսաստանի մի շարք քաղաքներում «Надоел» խորագրով բողոքի ցույցեր են անցկացվում. կան ձերբակալվածներ

Մոսկվայում, Սանկտ Պետերբուգում և Ռուսաստանի այլ քաղաքներում այսօր՝ ապրիլի 29-ին անցկացվել են «Надоел» խորագրով ցույցեր, որոնք կազմակերպել է Միխայիլ Խոդորկովսկու հիմնած «Բաց Ռուսաստան» ընդդիմադիր շարժումը: Կազմակերպիչների մտահաղացմամբ, ցույցի մասնակիցները պետք է ուղարկեն հաղորդագրություններ ՌԴ նախագահի ընդունարան, խնդրելով Վլադիմիր Պուտինին հերթական անգամ չառաջադրվել նախագահի թեկնածու 2018-ին: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39757117]BBC[/url] ռուսական ծառայությունը: Պետերգուգում բողոքի ցույցն ուղեկցվել է ձերբակալություններով: Ցույցը լուսաբանող «Նովայա գազետա»-ի թղթակիցների հաղորդմամբ՝ ձերբակալվել է 30 մարդ: Ձերբակալությունները սկսվել են, երբ ցույցի ներկայացուցիչները հաղորդագրությունները փորձել են հաձնել իշխանություններին: «Բաց Ռուսաստան»-ի հաշվարկով ձերբակալվել է 50 մարդ: Մոսկվայում «Надоел» ցույցն անցկացվել է նախագահի նստավայրի մոտ և խաղաղ բնույթ է կրել: Ցույցի վայրից BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը հայտնում է, որ Սլավյանսկի հրապարակում ժամը 13-ից հավաքվել են ցուցարարները: Նրանք երթով մոտեցել են նախագահի ընդունարանին և փորձել հանձնել հավաքված հաղորդագրությունները, սակայն ոստիկանները պատնեշ են կազմել՝ ցուցարարներին հորդորելով դուրս գալ փողոցից: 20 րոպե անց ցուցարարները (մոտ 100 մարդ) մեկ-մեկ ստուգվելուց հետո մոտեցել են նախագահի ընդունարանին և հանձնել հաղորդագրությունները: «Բաց Ռուսաստան» շարժման կազմակերպած «Надоел» ցույցերն անցկացվել են նաև ՌԴ մարզերում: Տուլայում 30 ցուցարար է ձերբակալվել, Կեմերովոյում՝ 14: Մյուս քաղաքներում ցույցերը խաղաղ են ընթացել:

Նմանատիպ նյութեր