211652_close_icon
views-count973 դիտում article-date 17:31 09-11-2024

«Ո՛չ ռուսական ընտրություններին»․ Թբիլիսիում կրկին բողոքի ցույցեր են անցկացվում

Վրացական ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի հերթական ակցիան է անցկացնում Թբիլիսիում։ Վրացական լրատվամիջոցների համաձայն՝ հավաքի ընթացքում մինչ այս պահը միջադեպեր չեն գրանցվել։ Գրում է «Ազատությունը»։

Ցուցարարները երթով անցնում են Թբիլիսիի փողոցներով՝ «Ո՛չ ռուսական ընտրություններին» վանկարկումներով:

«Բողոքը, բնականաբար, շարունակական է։ Մենք անդադար պետք է ցույց տանք կառավարությանը, ինչպես նաև մեր օտարերկրյա բարեկամներին, որ Վրաստանում ապրում է եվրոպամետ ընտրություն», - ասել է «Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն։

Վրաստանում հոկտեմբերի 26-ին անցկացված ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է գործող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Նմանատիպ նյութեր