1216 դիտում
09:38 11-01-2025
Լոս Անջելեսի շրջակայքում շարունակվում է պայքարը անտառային հրդեհների դեմ․ «Ամերիկայի ձայն»
Լոս Անջելեսում հրշեջները պայքարում են կրակի դեմ՝ փորձելով վերահսկողության տակ առնել անտառային հրդեհները, որոնք ոչնչացրել են հազարավոր տներ և առնվազն 10 մարդու կյանք խլել: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Պաշտոնյաները նախազգուշացրել են՝ զոհերի թիվը կարող է աճել, երբ հրդեհաշիջման աշխատանքներից հետո փրկարարները կարողանան մուտք գործել հրկիզված տարածքներ:
Հրդեհների մարման աշխատանքները շարունակվում են։ Օգտվելով քամիների ժամանակավոր դադարից՝ գործի են դրվել ջրատար ուղղաթիռներ:
Սպիտակ տան ներկայացմամբ՝ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ հրավիրելու է հատուկ խորհրդակցություն՝ քննարկելու դաշնային կառավարության արձագանքը Կալիֆոռնիայում շարունակվող անտառային հրդեհներին:
Հինգշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ԱՄՆ նախագահն ասել էր, որ Կալիֆոռնիա նահանգին տրամադրվել են դաշնային ռեսուրսներ ու լրացուցիչ ֆինանսավորում՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, որոնք նախագահը կոչել է «Լոս Անջելեսում երբևէ արձանագրված ամենավատ հրդեհներ»:
Ըստ Բայդենի՝ հատկացված միջոցները կուղղվեն, որպեսզի 180 օր հոգան ժամանակավոր կացարանների կարիքները, վերացնեն վտանգավոր նյութերը, վճարեն արագ արձագանքման ծառայության աշխատակիցների աշխատավարձերը, կատարեն կյանքի ապահովագրության հետ կապված ծախսերը:
Խոսել է նաև ԱՄՆ փոխնախագահ, նախկինում Սենատում Կալիֆոռնիան ներկայացնող Քամալա Հարիսը՝ նահանգում տիրող իրավիճակը բնութագրելով որպես «ապոկալիպտիկ» և «մի բան, որն իր ազդեցությունը կունենա գալիք ամիսների և տարիների ընթացքում»:
Ինչպես հայտնի է, փոխնախագահը տուն ունի այն հատվածում, որի բնակիչները տարհանվել են, սակայն տակավին պարզ չէ՝ արդյո՞ք նրա տունը ևս վնասվել է:
Նորըտիր նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում անտառային հրդեհների հարցում քննադատել է նախագահ Բայդենին և Կալիֆոռնիայի դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմին:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների լավագույն և ամենագեղեցիկ հատվածներից մեկը ամբողջապես այրվել է»,- չորեքշաբթի ուշ երեկոյան գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում՝ քննադատելով նահանգապետ Նյուսոմին հրդեհների հարցում և կոչ անելով նրան հրաժարական տալ:
Թրամփը հինգշաբթի վերադարձել է այս թեմային՝ մեղադրելով Նյուսոմին հրդեհների մարումը վատ կազմակերպելու և երաշտից տուժած Կալիֆոռնիայում ջուրը վատնելու մեջ:
Նախագահ Բայդենն ու Կալիֆորնիայի նահանգապետը կտրականապես հերքել են Թրամփի մեղադրանքները։
Հինգշաբթի կայացած ճեպազրույցում Լոս Անջելեսի քաղաքային և շրջանային պաշտոնյաները նոր տեղեկություն են ներկայացրել հրդեհների և դրանք մարելուն ուղղված աշխատանքների մասին:
«Սա աննախադեպ, պատմական հրդեհ է»,- ասել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քերին Բասը:
Քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Քրիստին Քրոուլին լրագրողներին փոխանցել է, որ հրդեհների պատճառ դարձած կատաղի քամիները հանդարտվել են՝ հնարավորություն տալով հրշեջներին ընդլայնել ջանքերը և վերսկսել կրակի մարման օդային գործողությունները:
Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտը հայտարարել է, թե դեռ պայքարում են Լոս Անջելեսի տարածքում առաջացած հինգ անտառային հրդեհների դեմ։ Խոսքը՝ Փալիսադես, Իտոն, Հերսթ, Լիդիա և Սանսեթ հրդեհների մասին է, ընդ որում՝ Փալիսադես և Իտոն հրդեհները ամենամեծն են:
Հինգշաբթի հայտարարվեց նաև վեցերորդ հրդեհի՝ Քենեթի բռնկման մասին՝ Վուդլենդ Հիլզի մոտ:
Նշենք նաև՝ այս ընթացքում հրդեհված թաղամասերում արձանագրվել են գողության դեպքեր: Նախորդ օրերին առնվազն 20 մարդ է ձերբակալվել թալանելու համար:
«Ձեզ խոստանում եմ՝ դուք պատասխանատվության կենթարկվեք։ Ամո՛թ նրանց, ովքեր թալանում են մեր բնակիչներին այս ճգնաժամի ժամանակ»,- ըստ The Los Angeles Times-ի՝ հինգշաբթի՝ ասուլիսի ժամանակ, հայտատարել է Լոս Անջելեսի Վերահսկիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը:
Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունայի խոսքով՝ Փալիսադես, Իտոն, Հերստ և Լիդիա հրդեհները մոտ 180 հազար բնակիչների տարհանման պատճառ են դարձել, ևս 200 հազար բնակիչներ տարհանման հրամաններ են ստացել:
Հրշեջ ծառայության ղեկավար Քրոուլին Փալիսադեսի հրդեհը կոչել է «Լոս Անջելեսի պատմության մեջ ամենակործանարար բնական աղետներից մեկը»:
Տեղի պաշտոնյաների ներկայացմամբ՝ Փալիսադեսում այրվել են ավելի քան 5 հազար տուն և այլ շինություններ:

Նմանատիպ նյութեր
7130 դիտում
20:34 02-09-2017
Լոս Անջելեսի բնակիչներն անտառային հրդեհների պատճառով հեռանում են իրենց տներից
7063 դիտում
11:09 03-09-2017
Լոս Անջելեսում 500 հրշեջ-փրկարարներ պայքարում են անտառային հրդեհների դեմ
1843 դիտում
13:57 18-07-2015
Լոս Անջելեսի անտառային հրդեհները տարածվել են ավտոմայրուղու վրա. այրվել է շուրջ 20 ավտոմեքենա
Այս բաժնից
718 դիտում
13:02 11-01-2025
Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել
622 դիտում
12:32 11-01-2025
Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ
646 դիտում
11:48 11-01-2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով