Լոս Անջելեսում 500 հրշեջ-փրկարարներ պայքարում են անտառային հրդեհների դեմ
                        Լոս Անջելեսի հյուսիսում անտառային հրդեհների հետևանքով  700 տների բնակիչներ են տարհանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհի դեմ պայքարում են ավելի քան 500 հրշեջ-փրկարարներ:
Նշվում է, որ հրդեհի տարածքը կազմում է 3,5 հազար հեկտար:
Այս պահին հայտնի է Տունայում 1, իսկ Պոնդերոզայում՝ 30 հրդեհված առանձնատան մասին: 
Մասամբ փակվել է  210 Freeway մայրուղին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

