Լոս Անջելեսի բնակիչներն անտառային հրդեհների պատճառով հեռանում են իրենց տներից
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հյուսիս-արևմուտքում բռնկված անտառային հրդեհների հետևանքով հարյուրավոր ընտանիքներ սկսել են լքել իրենց տները: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Հրդեհի մակերեսը կազմում է 8 քառակուսի կիլոմետր: Փակ է նաև 210 Freeway կոչվող ավտոճանապարհը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` հրշեջները փորձում են կանխել հրդեհի տարածումը, սակայն նրանց խանգարում է ուժեղ քամին: