211652_close_icon
views-count1594 դիտում article-date 13:57 18-07-2015

Լոս Անջելեսի անտառային հրդեհները տարածվել են ավտոմայրուղու վրա. այրվել է շուրջ 20 ավտոմեքենա

Շուրջ 2 տասնյակ ավտոմեքենա է այրվել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում բռնկված անտառածածկույթների հրդեհների հետևանքով: Ինչպես փոխանցում է BBC-ն, հրդեհները տարածվել են Լոս Անջելեսից դեպի Լաս Վեգաս տանող խիտ երթևեկություն ունեցող ավտոմայրուղուն: Վարորդները ստիպված են եղել ուղղակի դուրս գալ ավտոմեքենաներից և փախչել: Այրվող ավտոմեքենաների կրակը մարել են ուղղաթիռներից: Տարհանվել են նաև մոտակա մի քանի տների բնակիչներ: Կրակի մարման աշխատանքները բարդացրել է ուժեղ քամին: Թեթև վնասվածքներ է ստացել 2 մարդ:

Նմանատիպ նյութեր