Հրշեջ-փրկարարները Երևանի կամուրջներից հեռացրել են իրենցից վտանգ ներկայացնող, կախված սառցալեզվակները. մինչդեռ այն պետք է կատարեին Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների պատասխանատուները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները մի քանի ժամ շարունակ Երևանի մի քանի կամուրջներից հեռացրել են վտանգավոր սառցալեզվակները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարները հեռացրել են նաև Երևանը Կոտայքի մարզին կապող Աճառյան փողոցի երկաթգծի կամրջի վրա եղած սառցալեզվակները, որոնք ամեն պահի կարող էին ընկնել ու վտանգ առաջացնել վարորդների և հետիոտների համար:
Այդ աշխատանքները պետք է իրականացնեին Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ բաժնի աշխատակիցները, սակայն, ինչպես հաճախ լինում է, նրանց փոխարեն աշխատանքները կատարում են փրկարարները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի