211652_close_icon
views-count1984 դիտում article-date 23:12 02-02-2017

Փրկարարները հեռացրել են տանիքից կախված և վտանգ ներկայացնող սառցալեզվակները

Փետրվարի 2-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անտառային փողոցի թիվ 188 հասցեում գտնվող նախագահականի 2-րդ մասնաշենքի տանիքից (2-րդ հարկի մակարդակում) սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 5 գմ: *** Փետրվարի 2-ին, ժամը 13.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբի ծածկը վնասվել է, առկա է կուտակված ձյան ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: *** Փետրվարի 2-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 7 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 70 գմ: *** Փետրվարի 2-ին, ժամը 12.10-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի թիվ 42 մանկապարտեզի տանիքից սառցալեզվակներ են կախվել և առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները և պատի բետոնե սվաղը (մոտ 5 քմ): ***

Նմանատիպ նյութեր