211652_close_icon

Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա

views-count1288 դիտում article-date 23:39 09-01-2025
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն թուրքական «NTV» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է դեպի Սիրիա թռիչքների վերսկսման մասին: Փոխանցում է Ermenihaber-ը։

Նրա խոսքով՝ դրանք կմեկնարկեն առաջիկա օրերին և կլինեն փոխադարձ սկզբունքով նաև Դամասկոսից և Հալեպից:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին՝ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակազմի հեռանալուց հետո, Դամասկոսի միջազգային օդանավակայանը դադարեցրել էր իր գործունեությունը և վերականգնել միայն 10 օր անց:

Վերականգնումից հետո առաջին թռիչքն իրականացվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Շարիկա քաղաք:

Ավելի ուշ Սիրիայի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Էշհադ Էլ Սալիբը հայտարարել էր, որ նախատեսում են առաջիկայում վերականգնել նաև թռիչքները դեպի Թուրքիա:

Նմանատիպ նյութեր