ԱՄՆ-ն, Թուրքիան և Սաուդյան Արաբիան հրաժարվել են համակարգել Սիրիայում թռիչքները Ռուսաստանի հետ
                        Նշված երկրների արտգործնախարարները մերժել են Ամմանում ռուս-հորդանանյան մեխանիզմին միանալու Ռուսաստանի առաջարկը, որի միջոցով կհամակարգվեին Սիրիայի վրայով ռազմական թռիչքները, հաղորդում է BBC-ն:
«Առայժմ մեր գործընկերները հրաժարվում  են դրանից»,-ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը նաև առաջարկել է համատեղ համաձայնեցնել ահաբեկիչների դեմ պայքարող կազմակերպությունների ցուցակը և նպատակները, սակայն նույն երկրները կրկին մերժել են ռուսական կողմի առաջարկը:
Այդուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպումն անվանել է կառուցողական:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

