5769 դիտում
20:32 09-01-2025
Ապարանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են լոբու փայտը որպես ձեռնափայտ օգտագործած «ձմեռ պապուն» ու «ձյունանուշին», ովքեր Ապարանում գողացել էին ամանորյա զարդարանքի խաղալիքներ
Երեկ՝ հունվարի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, Ապարան քաղաքում գողություն են կատարում՝ ամանորի զարդարանքի խաղալիքներ տանելով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ որոշվում է իրականացնել օպերացիա և այն կրում է «Գտնել ու վնասազերծել լոբու փայտը իբրև ձեռնափայտ օգտագործող կեղծ ձմեռ պապուն ու ձյունանուշին» անունը։
Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 5-ը ընկած ժամանակահատվածում այդ կինն ու տղամարդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տարբեր հատվածներից գողացել են ամանորի զարդարանքի տարբեր տեսակի խաղալիքներ։
Հունվարի 8-ին ոստիկանները պարզում են, որ այդ անձինք Արագածոտնի մարզի բնակիչներ 31-ամյա Դավիթ Ա․-ն և նրա կինը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Հերիքնազ Ն․-ն են։
Ոստիկանները երեկ՝ հունվարի 8-ին, հայտնաբերել են նրանց և հրավիրել են ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանել են, որ իրենք են գողացել խաղալիքները, ինչից հետո իրենց տանից ներկայացրել են գողացված խաղալիքները։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունում ամուսինը ասել է, որ որպես ձեռնափայտ օգտագործած լոբու փայտը ինքը գտել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին գործող «Մարտիրոսյան» ՍՊԸ-ին պատկանող ճանշինի տարածքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1222 դիտում
12:11 20-11-2024
Երևանի ամանորյա զարդարանքի համար կծախսվի 549 մլն 706 հազար դրամ. Սուրեն Գրիգորյան
Այս բաժնից
53134 դիտում
19:09 07-01-2025
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդան քաղաքում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ