211652_close_icon
views-count1102 դիտում article-date 12:11 20-11-2024

Երևանի ամանորյա զարդարանքի համար կծախսվի 549 մլն 706 հազար դրամ. Սուրեն Գրիգորյան

Երևան քաղաքի ամանորյա զարդարանքի համար այս տարվի կծախսվի 549 մլն դրամ՝ նախատեսված 600 մլն-ի փոխարեն: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ ամանորյա միջոցառումները, ձևավորման աշխատանքները ձեռք են բերվել երկփուլ մրցույթի ընթացակարգով, իսկ աշխատանքները բաժանվել են 5 լոտի:

«Նախատեսում էինք գլխավոր տոնածառի համար նոր ճյուղեր ու խաղալիքներ ձեռք բերել, հները բավականին մաշված են, բայց քանի որ այս լոտը չկայացավ մեկ անձից գնման շրջանակներում, էականորեն ավելի նվազ թվով՝ 18 մլնի շրջանակներում ձեռք ենք բերելու որոշակի սարքավորումներ:

2-րդ լոտը Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորումն է, 3-րդը՝ Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները, 4-րդը՝ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման աշխատանքների կազմակերպումը և 5-րդը՝ ամանորյա լուսավորության ձևավորման աշխատանքներ քաղաքի տարբեր վայրերում»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ առաջին լոտի համար նախատեսվել էր 50 մլն, սակայն կծախսվի 18-ը չկայանալու պատճառով, 2-րդ լոտինը կազմել է 60 մլն դրամ, 3-րդինը՝ 190 մլն, 4-րդինը՝ 90 մլն, 5-րդի համար՝ 210 մլն դրամ:

«Ասել ենք, որ սա առավելագույն չափն է, եթե կներկայացվի հայտ, որը մեկ դրամով կգերազանցվի այս չափերը, չենք կարող տրամադրել ավել բյուջե: Հաղթող են ճանաչվել երկու ընկերություն՝ «Սինեմարտ» և «ֆակտորի փրադաքշըն»»,- ասաց նա:

Գրիգորյանը չահամաձայնեց կարծիքների հետ, թե ավելորդ դրամ է ծախսվում ամանորյա զարդարանքի համար և գնալով՝ բյուջեն ավելանում է:

 «Եթե մենք ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովել, եթե ուզում ենք մեր երևանցիները նորմալ տնոկատարություն ունենան, մենք պետք է ամեն տարի, գնալով ոչ թե բյուջետային առումով ավել ծախսենք, այլ շարունակենք թեկուզ նույն գումարը երկարաժամկետ ծախսենք:

2022-23 թթ. մենք ծախսել ենք 590 մլն 990 հազար դրամ, նախորդ տարի ծախսել են 626 մլն 926 հազար, այս տարվա թիվը 549 մլն 706 հազարդրամ է, քանի որ 1-ին լոտին չեն մասնակցել»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր