211652_close_icon

Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ 4 անչափահասներ մուտք են գործել Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ, կոտրել են գույք, վնասել խաղալիքներ, վերցրել մի քանի խաղալիքներ, օծանելիք ու հեռացել

views-count1750 դիտում article-date 11:08 26-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի երիտասարդներ ապօրինի մուտք են գործել Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ և վնասել են մանկապարտեզի գույքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված տեղեկությունները իրացնելիս ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Ա․ Խ․-ն, 12-ամյա Ա․ Ա․-ն, 10-ամյա Ա․ Ա․-ն և 14-ամյա Ս․ Խ․-ն Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք են գործել ներս, որտեղ Ա․ Խ․-ն կոտրել է մանկապարտեզի գույքը, վնասել խաղալիքները, որից հետո վերջիններս վերցրել են մանկապարտեզին պատկանող մի քանի խաղալիքներ և օծանելիք և հեռացել։

Անչափահասները ծնողների հետ միասին հրավիրվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել են կատարվածը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր