Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով նախագահականին կից կգործի կիբերանվտանգության վարչություն։ Փոխանցում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ վարչությունը կիբերանվտանգությունն ապահովելու նպատակով կսահմանի քաղաքականություն և ռազմավարություն, կմշակի ծրագրեր ու կիրականացնի կիբերանվտանգության իրազեկում։ Վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։
Նշվում է նաև, որ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում։