Ռուսաստանը և Չինաստանը կստորագրեն համատեղ կիբերանվտանգության մասին համաձայնագիր
Ռուսաստանը և Չինաստանը մայիսի 8-ին կարող են կիբերանվտանգության մասին միջկառավարական համաձայնագիր ստորագրել, հաղորդում է Kommersant-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած իրազեկ աղբյուրին:
Վերջինս ստորագրվելիք փաստաթուղթն անվանել է դարակազմիկ՝ նշելով, որ Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս դեռևս ոչ մի պետություն հետ այդ ոլորտում նման համագործակցություն չի ծավալել: