211652_close_icon
views-count2242 դիտում article-date 16:48 08-01-2025

Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան

Այսօր մայրաքաղաքում իրավիճակը թեժ էր։ Մի խումբ մարդիկ հավաքվել էին ՀՀ Կառավարության շենքի դիմաց, որտեղ փոխանցել են գրություն, որից հետո շարժվել են ՀՀ Դատախազություն և ապա հասել վերջնակետին՝ ԲԴԽ շենք։

ArmLur.am-ին հավաքվածները պատմեցին, որ եկել են պաշտպանելու իրենց համագյուղացուն՝ Նարեկ Սարգսյանին և վերականգնելու արդարությունը։

Իսկ ո՞վ է Նարեկ Սարգսյանն ու ի՞նչ է արել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 21:15-ից մինչև 23:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 6-րդ շենքի 100-րդ բնակարանում իր նախկին կնոջ՝ Տաթևիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իրենց մանկահասակ դստեր՝ Լիանա Սարգսյանի ներկայությամբ բռնություն գործադրելով և խեղդամահ անելով սպանել է Տաթևիկ Աբրահամյանին:

Արդյունքում այսօր Նարեկ Սարգսյանի համագյուղացիները հավաքվել էին և պատմում, որ վստահ են՝ Նարեկ Սարգսյանն անմեղ է, սակայն նաև ունեն հստակ ինֆորմացիա, որ գործը քննող դատավորի նկատմամբ կան ճնշումներ։

Նմանատիպ նյութեր