211652_close_icon
views-count1806 դիտում article-date 22:53 26-12-2022

ՀՀ հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ․ ԱԽ քարտուղար․ Tert.am

ՀՀ հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ: Tert.am-ի փոխանցմամբ այս մասին Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը.

«Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտումն է։ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը։

Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև պատերազմից հետո, 2 տարվա ընթացքում կառուցողական է եղել։

Երևանը որևէ քայլ չի արել, որ ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական ճգնաժամ ստեղծվի։ Հայկական կողմն ակնկալում է, որ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ կբացվի։ Ամբողջովին  միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր