211652_close_icon
views-count3256 դիտում article-date 22:00 05-01-2025

Ես իրեն ճանաչում եմ որպես Քրիստոսի հետևորդ․ Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի կալանքի, պարտության պատճառների մասին

Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է եղել սկսած արցախյան առաջին պատերազմից, հետո քառօրյա եւ 2020 թվականի պատերազմը, դա անուրանալի փաստ է: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, Մայր Աթոռի եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ- մայոր Կարեն Ջալավյանը՝ Քյոխը:

«Չգիտեմ որ փաստին է վերաբերում, չեմ կարող ասել: Քննությունը կպարզի, գնահատական կտա: Ես իրեն ճանաչում եմ որպես Քրիստոսի հետեւորդ, հմուտ զինվորական, փորձառու գեներալ»,-ասաց նա:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձանժողովի եզրակացությանը, նա ասաց, որ չգիտի, թե հանձնաժողովում ովքեր են ներգրավված եղել, ինչքանով է հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը, վերլուծությունը իրատեսական, բայցեւայնպես, կորուստների, բացթողումների պատճառն այն է, որ հեռացել ենք Աստծուց: 

Հարցին, թե արդյոք պարտության համար կան մեղավորներ, նա ասաց, որ չգիտի, ժամանակի ընթացքում վերլուծություններ կարվեն եւ պատասխան կտան:

«Միանշանակ կպարզվեն բոլոր հանգամանքները ժամանակի ընթացքում,  բայց թե երբ, Աստված գիտի»,- հավելեց նա:

Նմանատիպ նյութեր