211652_close_icon

Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել

views-count1816 դիտում article-date 16:16 05-01-2025
Ավստրալիայում՝ Նոր Հարավային Ուելսի ափերի մոտ, թեթև ինքնաթիռ է կործանվել և ընկել ջուրը։ Այս մասին հայտնում է ABC-ն։ 

Հաղորդվում է, որ վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ՝ 67 և 69 տարեկան։

Երկրի ոստիկանությունից հայտնել են, որ վթարի պատճառների մասին դեռևս տեղեկություն չկա։

Նմանատիպ նյութեր