Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել․ գրանցվել է 5 զոհ
Ավստրալիայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով գրանցվել է 5 զոհ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Միջադեպը տեղի է ունեցել Բրիսբեն քաղաքի մոտակայքում։
Օդակայանի աշխատակիցը հայտնել է, որ Cessna 206 ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Նա նաև շեշտել է, որ վառելիքից առաջացած կրակի բռնկման հետևանքով այն մի վայրկյանում այրվել է։
Նախնական տվյալների համաձայն, մահացել է 5 մարդ։