Կոլորադոյում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
ԱՄՆ֊ի Կոլորադո նահանգի Սան Խուան լեռներում Beechcraft Bonanza ընկերության պատկանող թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։
Նախնական վարկածի համաձայն, ավիավթարի պատճառը վատ եղանակային պայմաններն են։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։