Ավստրալիայում ավիաշոուի ժամանակ բազմաթիվ հանդիսատեսների աչքի առաջ ինքնաթիռ է վայր ընկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավստրալական Պերտե քաղաքում անցկացվող ավիաշոուի ժամանակ մի քանի հազար հանդիսատեսների աչքի առաջ ինքնաթիռ է կործանվել, զոհվել են օդաչուն ու ուղևորը, հաղորդում է The Australian-ը։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայի օրվան նվիրված տոնակատարությանը։ Օդանավն ընկել է Սուոն գետը։ Այլ տուժածներ չկան։
Ոստիկանության տվյալներով՝ օդանավը հմուտ օդաչու է ղեկավարել։ Ճշտվում են վթարի պատճառները։