211652_close_icon
views-count38175 դիտում article-date 12:11 05-01-2025

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը կարող էր կանխել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ստահակների գործողությունները, քանի որ տարածքը նրանց կողմից գտնվում է տեսահսկողության տակ

Երեկ՝ հունվարի 4-ին, համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես էին 2 ստահակներ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զոհվածների գերեզմաններից ծաղիկներ գողանում։

Այսօր՝ հունվարի 5-ին, ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե իրենք հայտնաբերել են գողությունը կատարողներին։

Այն, որ դա պետք է րոպե առաջ հայտնաբերվեր, դա առաջին հերթին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծառայություն կատարող ռազմական ոստիկանության աշխատակիցների պատվի հարցն էր։ Բայց այն գուցե չբացահայտվեր և հետագայում ունենար շարունակություն, եթե զոհվածների ծնողները տեսանյութ չհրապարակեին, և հանրության ցասումից ու զայրույթից հետո միայն ռազմական ոստիկանությունում հիշեցին, որ իրենք պետք է օր առաջ հանցագործությունը բացահայտեն։

Զարմանալիէ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծառայություն կատարող ռազմական ոստիկանության աշխատակիցները հնարավորություն ունեն տեսախցիկների միջոցով տեսնել «Եռաբլուր»-ում ամեն մի շարժ ու եթե նրանք աչալուրջ լինեին իրենց աշխատանքում, ապա ստահակները ոտնձգություն չէին կատարի զոհված տղաների շիրիմների նկատմամբ, գողությունը չէր կատարվի, իսկ ռազմական ոստիկանությունն էլ կարող էր կանխել նման սրբապղծությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր