Նոր Օռլեանում ոստիկանները սպանել են ամբոխի մեջ մխրճված բեռնատարի վարորդին
Բեռնատարի վարորդն, ով Նոր Օռլեանում մխրճվել է ամբոխի մեջ, այնուհետև կրակ բացել, սպանվել է ոստիկանների կողմից։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ տեղական իշխանություններին հղումով։
«Նա սպանվել է ոստիկանների կրակոցից, երբ նա ինքնաձիգով իջել է իր մեքենայից ու փորձել փախչել»,- հաղորդում է հեռուստաալիքը։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական դեպքը հետաքննում է որպես «ահաբեկչական գործողություն», ասվում է բյուրոյի հայտարարության մեջ: Այս մասին գրում է CNN-ը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ։ Այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել:
Նախնական տեղեկություններով՝ առնվազն 10 մարդ զոհվել է, մոտ 35-ը՝ վիրավորվել։ Հանցագործության դրդապատճառները պարզվում են։